Այսօր՝ առավոտյան ժամը 08.30-ից քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով փակել են դատարանների մուտքերը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ կոչ էր արել  այսօր՝ առավոտյան ժամը 08.30-ին, արգելափակել հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը: 

«Առավոտյան՝ ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել էր նա:

Tert.am-ն ուղիղ հեռարձակում է ապահովում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել