Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչին հետևվող քաղաքացիներն արդեն փակել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ելքերն ու մուտքերը: Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ դատավոր Դավիթ Բալայանը փորձել է մտնել դատարան, սակայն քաղաքացիներն արգելել են նրա մուտքը:

Դատավոր Բալայանը փորձել է դատարան մուտք գործել անցակետի պատուհանից, սակայն ընկել է:

Դավիթ Բաբայանն ասաց.«Դատարանի շենքի ելքն ու մուտքը փակողները, իրենց մուտքը դատարան խոչընդոտողները պատասխանատվության են ենթարկվելու և վերջ»:

Քաղաքացիները ոչ միայն խոչընդոտել են դատավորի մուտքը, այլ նաև նրա հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցնում:

Այստեղ է գտնվում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել