Aysor.am-ը գրում է.

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ ՀՀ դատարանների մուտքը փակելու մասին և հանդես եկել հայտարարությամբ:

«Հարգելի պարոն վարչապետ #Nikol #Pashinyan

Այո, շատերին հասկանալի չէ, թե ինչու՞ եք դատարանների մուտքը փակելու կոչ անում: Մարդիկ, առանց հասկանալու թե ինչու, ինչպե՞ս գնան դատարանի մուտք փակեն: Քաղաքացիները գնան դատարանների մուտքը փակեն և ի՞նչ պահանջեն: Ումի՞ց պահանջեն: Մեր ժողովրդին, այո, խամաճիկային դատարան պետք չի: Բայց մարդիկ ումի՞ց են պահանջելու, որ դատարանը խամաճիկային չլինի: Հենց դատարանի՞ց: Ինչպե՞ս կարող է խամաճիկը խամաճիկ չլինել: Քսանհինգ տարի աշխատել են, որ խամաճիկային դատարան ունենանք,  և արդյունքի են հասել: Մեկ առ մեկ կադրեր են ընտրվել, փորձարկվել, օրենքներ են գրվել, փորձ են կուտակել, հիմա ինչպե՞ս այլ կերպ լինեն: Չեն կարող, այդ մարդիկ և այդ համակարգը ՛՛այլ կերպին՛՛ ծանոթ չեն, չգիտեն ինչպես ՛՛այլ կերպ՛՛ լինել:

Վերջ ի վերջո ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողով կա, որին հաշվետու է ԲԴԽ-ն, հաշվետվություն պահանջվե՞լ է նրանից՝ ի՞նչ և ինչպե՞ս են պատկերացնում դատական բարեփոխումը: Ազգային ժողովը գիտի՞ այդ մասին: Ինքն՝ Ազգային ժողովն ի՞նչ է պահանջում, պահանջում է խամաճիկ չլինե՞լ: Խամաճիկի՞ց: Սա լուրջ չէ, պարոն վարչապետ, սա լավ տրամաբանություն չէ: Սա տրամաբանության փակուղի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել