Յուրաքանչյուր երրորդ պրոֆեսիոնալ և օլիմպիական մարզիկը հոգեկան առողջության խնդիրներ ունի: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է British Journal of Sports Medicine պարբերականում:

Մասնագետները 52 հետազոտություններ են վերլուծել, որոնցում, ընդհանուր առմամբ, ներգրավվել է 71 սպորտաձևի 13 հազար պրոֆեսիոնալ մարզիկ: Արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված առավել մեծ տարածում ունեցող խնդիրներից են քնի խանգարումը, դեպրեսիան, տագնապի մշտական զգացողությունը, սննդային խանգարումները, հոգեմետ նյութերի չարաշահումը, կախվածությունը՝ նաև ազարտային խաղերից: Միևնույն ժամանակ, դեպքերի մեծամասնությունում դեպրեսիան և տագնապի զգացողությունը տրավմաների և ուղեղի ցնցման հետևանք են եղել:

Գիտնականների կարծիքով՝ հոգեկան առողջության զարգացմանը նպաստում են ուսումնական գործընթացում մեծ պահանջները, ինչպես նաև սեփական արդյունավետությունը բարձրացնելու ձգտումը: Բացի այդ՝ սթրեսածին գործոններից են նաև մարզիկների էթնիկ պատկանելությունը, ֆինանսական խնդիրներն ու սեփական կրոնական համոզմունքները թաքցնելու անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել