Spice Girls-ի սևամորթ երգչուհի Մելանի Բրաունը (Mel B) դիմել է բժիշկներին տեսողության ամբողջական կորստի պատճառով, գրում է The Sun-ը:

Պարբերականը պատմել է, որ Բրաունի տեսողության հետ կապված խնդիրները առաջ են եկել աչքերի վիրահատությունից հետո: Նշվում է, որ սկզբում երգչուհին դադարել է տեսնել ձախ աչքով, ապա նվազել է նաև աջ աչքի տեսողությունը:

«Ես ոչինչ չեմ տեսնում, ես ամբողջովին կուրացել եմ»,- երգչուհու խոսքերը մեջբերում է The Sun-ը:

Պարբերականի տվյալներով՝ նա դա ասել է, երբ օգնության համար դիմել է Moorfields Eye Hospital:

Ավելի վաղ Բրաունը հայտարարել էր, որ ինտիմ հարաբերություն է ունեցել Spice Girls-ի իր գործընկերուհու՝ Ջերի Հոլիվելի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել