Tert.am-ը գրում է.

«Ազգային օրակարգ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ արգելափակել դատարանների ելումուտը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր համախոհներին՝ հաջորդ առավոտվանից շրջափակել ՀՀ բոլոր դատարանները։

Լինելով գործադիր իշխանության ղեկավար և նաև խորհրդարանական մեծամասնության փաստացի առաջնորդ՝ այս քայլով Նիկոլ Փաշինյանը փորձ է կատարում իր համակիրների ձեռքերով կոպիտ ճնշում գործադրել դատական իշխանության վրա, որը մեր Սահմանադրությամբ անկախ է գործադիրից և կոչված է երաշխավորել մեր բոլորի սահմանադրական իրավունքները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել