Միջնորդագիրը, որում «Գահերի խաղի» երկրպագուները HBO հեռուստաալիքից պահանջում են վերանկարահանել եզրափակիչ սեզոնը, երկու օրում հավաքել է միլիոնից ավելի ստորագրություն՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Վաշինգտոնում մայիսի 18-ին ժամը 17.10-ի դրությամբ (մայիսի 19-ին՝ 0.10-ին՝ Երևանի ժամանակով) պահանջագիրը ստորագրել է 1 միլիոն 900 մարդ:

Մայիսի 20-ին՝ երկուշաբթի երեկոյան, դուրս կգա սերիալի վերջին դրվագը: Երկրպագուները քննադատել են նախորդ 5 սերիաները՝ պատմությունը կրճատելու և կերպարների կասկածելի վարքագծի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել