ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը առաջին անգամ արձագանքել է ամերիկյան նահանգներում աբորտների իրականացման խստացմանը: Այս մասին նա գրել է Twitter-ում:

Մինչ այդ Ալաբամայի նահանգապետ Կեյ Այվին հայտարարել էր, որ աբորտներն արգելող օրենք է ստորագրել:

Թրամփի խոսքերով, նա ավելի շուտ այն մարդկանբ թվում է, որոնք հանդես են գալիս «կյանքի օգտին»:

«Ես հաստատապես հանդես եմ գալիս կյանքի օգտին՝ երեք բացառություններով` բռնաբարություն, ինցեստ և մոր կյանքի պաշտպանություն»,- ասել է Թրամփը:

Նա նշել է, որ Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նույն դիրքորոշման կողմնակից էր:

Ավելի վաղ դերասանուհի Միլա Յովովիչը քննադատել է աբորտներն արգելող օրենքի ընդունումը Ջորջիա նահանգում:

Այս օրենքը 99 տարվա ազատազրկում է նախատեսում աբորտ իրականացնող բժիշկների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել