Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է դրված:

Ինչեպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին օպերա են ժամանում ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ:

Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալներ՝ Դավիթ Ավագյանի, Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը և ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք ահազանգը համապատասխանում է իրականությանը, ինչպես նաև փրկարարների հետ կատարելու են որոնողական աշխատանքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել