healthyfoodhouse.com-ը ներկայացրել է  հազի դեմ հրաշալի և սննդարար կոնֆետների բաղադրատոմս:

Քաղցրավենիքը պատրաստված է բնական բաղադրիչներից, հանգստացնում է հազը: Այն կարող եք օգտագործել նաև՝ որպես կանխարգելիչ միջոց, քանի որ ունի իմունիտետը բարձրացնող հատկություն:

Բաղադրություն

  • 100մլ կոկոսի յուղ
  • 100գ մեղր
  • Մի պտղունց դարչին

Պատրաստման եղանակը

Կոկոսի յուղը խառնեք այնքան, մինչև փրփրի, ավելացրեք մեղրն ու շարունակեք խառնել՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ապա ավելացրեք դարչինը և խառնեք:  Ստացված լուծույթը լցրեք սառույցի հատուկ ամանների մեջ և դրեք սառցախցիկը 20 րոպեով: Ապա հանեք սառույցի կտորները, գցեք ապակե տարայի մեջ և պահեք սառնարանում: Կոնֆետները կարող եք ուտել՝ և՛ որպես կանխարգելիչ միջոց, և՛ որպես բուժիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել