Մայիսի 18-ին Երևանի Ավանի և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակումն աննկարագրելի ատելության, անհանդուրժողականության ալիք առաջացրեց հասարակության տարբեր բևեռների միջև(հատկապես համացանցում),որը կործանարար հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար...
Այս ատելությունն արդեն մեկ տարի է գեներացվում էր և մի օր դուրս էր պրծնելու "կապանքներից"...Ատելության մթնոլորտի տարածման միակ պատասխանատում իշխանությունն է... 
ՀՀ վարչապետի հրատապություն պահանջող քայլերից մեկն իր և իր կողմնակիցների կողմից հովանավորված և տարածված այս ատելության մթնոլորտի վերացումն է,որը իր հայտարարած "հրապարակի" կամ "փողոցի" իշխանության հետևանքն է... 
Անընդունելի է,երբ իշխանության կողմնակիցները փողոցում հարձակվում են մարդկանց վրա,ովքեր իրենց քաղաքական հայացքներին չեն հարում...Սարսափելին այն է,որ հարձակման ենթարկվածը զբոսնելիս է եղել մանկահասակ թոռների հետ...Այդ ստոր և լկտի քայլը ոչ այլ ինչ է,քան հեղափոխության գաղափարների նենգափոխում և դավաճանություն...
Քանի Հայաստանում քաղաքացիական պատերազմ չի հրահրվել կարգի հրավիրեք այն "փողոցը",որը Ձեզ իշխանության բերեց...Հայաստանը "փողոցին" հանձնելու երկիր չէ,որի հետևանքներից կօգտվեն մեր "լավը" ցանկացող հարևանները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել