Այսօր առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուն հարակից կանգառներում շաբաթ օրվա համար անսովոր աշխուժություն էր։ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները իրականացնում էին «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Ս. Խաչի երևման տոնին:
Նրանք Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի և Մ. Մանուշյանի անվան պուրակի հարակից կանգառներում խաչեր ու աղոթաթերթեր բաժամեցին երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:
Արարատյան հայրապետական թեմից հայտնում են, որ «Խաչի քարոզ» ծրագիրն իրականացվում է արդեն վեցերորդ տարի՝ խաչին նվիրված տոների առթիվ: Այսօր արդեն բազմաթիվ երթուղայիններում կարելի է տեսնել օրհնած խաչերն ու աղոթաթերթերը:
Նյութի աղբյուր՝ https://www.panorama.am/am/news/2019/05/18/Օրհնած-խաչեր/2116463
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել