Լռությունը հսկայական տաղանդ է, և մեզնից մեծ մասը պետք է սովորի այդ արվեստը:

5 պատճառ՝ ինչու է լռությունը հզոր ուժ:

1. Լռությունը ակնհայտ պատասխան է: Արդարացման խոսքերի ժամանակ մենք ասում ենք ավելորդ բառեր, բայց երբեմն լռությունը ցանկացած խոսքից ավելի խոսուն է լինում: Հաճախ լռելը լավագույն ելք է իրավիճակից:

2. Լռությունը կարեկցանք է: Մեզնից յուրաքանչյուրը կյանքում բարդ իրավիճակներ ունեցել է, և մեր հարազատներին, մտերիմ մարդկանց աջակցել մենք կարող ենք պարզապես նրա հետ ժամանակ անցկացնելով լռության մեջ: Չէ՞ որ միշտ չէ, որ հնարավոր է սփոփանքի բառեր գտնել:

3. Լռությունը քաղաքավարություն է: Մեր շուրջը շատ աղմուկ կա՝ հեռախոս, խոսող մարդիկ, երաժշտություն, պլանշետ, հեռուստացույց, մեքենաների ձայներ և այլն: Մեզ կյանքից դուրս նետված զգալու համար մենք ստիպված ենք լինում մշտապես երկխոսության մեջ մտնել: Երբեմն լավ կլինի լռել՝ զրուցակցին թույլ տալով, որ արտահայտվի և այդպիսով ցույց տալ նրա հանդեպ հարգանքը:

4. Լռությունը գրավում է մարդկանց ուշադրությունը: Դեպի ձեզ ուշադրություն գրավելու համար պետք է պարզապես լռել:

5. Լռությունն ակտիվացնում է մարմնի լեզուն: Ասված բառերից շատ ավելի ճշմարտացի խոսում են մեր ժեստերը, ուստի տեսողական կապը, դիմախաղը և ժեստերն ավելի ճշմարտացի են լինում, քան խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել