Երազում մեզ համար անհնար ոչինչ չկա և մենք կարող ենք բառացիորեն ընկնել մեր երազների աշխարհը։ Մենք կարող ենք նաև մեր երազներում բանկ թալանել, սպանել թշնամիներին կամ ինքնասպան լինել։ Պարզվում է, որ երկրորդ տիպի կերպարները կարող են որոշակի հոգեկան շեղման ախտանիշներ լինել։ Այսօր կներկայացնենք այն ամենատարածված երազները, որոնցով կարելի է բնորոշել հոգեկան շեղումները։ Խոսքը բնականաբար այն սյուժեների մասին է, որոնք մարդը ոչ թե մեկ անգամ է տեսնում, այլ պարբերաբար։

1. Երազներ, որոնք տեսնում են շիզոֆրենիայի ժամանակ

Հետազոտություններն ապացուցել են, որ շիզոֆրենիայի դեպքում երազներն ավելի հագեցած են լինում։ Գույներն ավելի վառ են դառնում, իսկ հույզերի ապրումներն ավելի ուժեղ։ Երազներում առկա են լինում սարսափելի կերպարները, դաժանությունն և բռնությունը, մարդն իրեն հաճախ տեսնում է կողքից՝ որպես երեխա, հանգուցյալ կամ որևէ կենդանի։ Օբյեկտները, օրինակ մեքենաները կամ մարդիկ, թարս են շարժվում։ Շիզոֆրենիային հատուկ են նայում կրկնվող երազները, գունավոր երազները, որտեղ պարզ երևում են բոլոր դետալների գույները։6 типов сновидений, которые видят люди с психическими нарушениями (Один из них — повторяющийся сон)

2. Երազներ երկբևեռ խանգարման դեպքում

Երկբևեռ խանգարումը մանիակալ–դեպրեսիվ համախտանիշն է, որին բնորոշ է տրամադրության կտրուկ փոփոխությունը։ Եթե շիզոֆրենիկներն իրենց երազները պատմելիս քչախոս են, ապա երկբևեռները շատ մանրամասն են նկարագրում իրենց երազները։ Դրանք կարող են աննկարագրելի երջանկության ապրումներ լինել։ Սրանք շատ վառ և գեղեցիկ երազներ են, որոնք երկար են մնում հիշողության մեջ։ Սերիական երազներ, կամ երազներ, որոնք կարող են տարիների ընթացքում շարունակվել, որտեղ ամեն մի սերիան սկսվում է այնտեղից, որտեղ ընդհատվել էր։

3. Ընկճախտով տառապող մարդկանց երազներ

Ընկճախտի նշանները երբեն դժվար է միանգամից նկատելը։ Բայց դուք դրան ավելի մոտ եք, քան ձեզ թվում է, եթե ամեն գիշեր ձեզ սարսափեցնող երազներն են հետապնդում։ Դրանք կարող են լինել սեփական թաղումը, սարսափելի վայրեր, մահացածները՝ ողջերի կերպարով, մղձավանջեր։ Կարող են նաև զուգահեռ երազներ լինել. իրար հետ կապ չունեցող մի քանի երազներ, որոնք հաջորդում են իրար՝ որևէ կապ չունենալով իրար հետ։6 типов сновидений, которые видят люди с психическими нарушениями (Один из них — повторяющийся сон)

4. Երազների մանրամասներ, որոնք կարող են վկայել հոգեկան անեստեզիայի մասին

Հոգեկան անեստեզիան դրական և բացասական հույզերն ապրելու ոչ լիակատար կորուստն է ոչ միայն արթուն ժամանակ, այլև քնի ընթացքում։ Օրինակ, քնի մեջ դուք զգում եք ձեր հոգին, բայց չեք զգում սեփական մարմինը։ Կամ նայում եք հայելու մեջ, բայց չեք տեսնում ձեր արտացոլումը։ Երազներ, երբ դուք մի գիշերվա մեջ մի քանի անգամ մահանում եք։ Կամ տեսնում եք, թե ինչպես է ձեզ վրա շուն հարձակվում և կծում, բայց դուք վախի զգացողություն չեք ունենում։6 типов сновидений, которые видят люди с психическими нарушениями (Один из них — повторяющийся сон)

5. Երազներ օբսեսիվ–կոմպուլսիվ խանգարման դեպքում

Ձեռքերն օրական 10 անգամ լվանալու ցանկությունը կամ անընդհատ տուն վերադառնալը, ստուգելու համար, թե արդյոք արդուկը միացված չի մնացել. սրանք վկայում են օբսեսիվ–կոմպուլսիվ համախտանիշի մասին։ Այս կպչուն վիճակը չի լքում հիվանդներին նույնիսկ քնի ընթացքում։ Դուք կարող եք տեսնել, թե ինչպես եք պայքարում ինչ որ վախի դեմ, բայց հանձնվում եք, իսկ արթնանալուց հետո ձեզ մեղավոր զգաք, որ հանձնվել եք։6 типов сновидений, которые видят люди с психическими нарушениями (Один из них — повторяющийся сон)

6. Կերպարներ հետվնասվածքային սթրեսի ժամանակՀետվնասվածքային սթրեսը սովորականից տարբերվում է նրանով, որ ի հայտ է գալիս հոգեվնասող իրավիճակի արդյունքում և որպես կանոն գիշերային մղձավանջեր է առաջացնում։ Այս համախտանիշով մարդկանց մոտ կարող են կրկնվել հոգեկան վնասվածք առաջացրած իրավիճակի հետ կապված երազները։ Օրինակ պատերազմն անցած մարդը կարող է տեսնել, թե ինչպես են իր վրա կրակում, իսկ իր փամփուշտները վերջացել են։ Այս դեպքում հատուկ են նաև ընդհատված երազները, որոնք միշտ նույն տեղում են ընդհատվում, նաև միագույն երազները, երազները, որոնք դուք սկզբից մինչև վերջ կառավարում եք, երազներ, որտեղ դուք հակառակ սեռի ներկայացուցիչ եք ձեզ զգում։6 типов сновидений, которые видят люди с психическими нарушениями (Один из них — повторяющийся сон)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել