Փորձագետները կանխատեսում են կոալաների անհետացումը՝ գլոբալ տաքացման և բնական միջավայրի ոչնչացման հետևանքով:

Կենդանիների պաշտպաններն ահազանգում են. աֆրիկյան գետաձիերից հետո լրիվ ոչնչացման եզրին են հայտնվել կոալաները՝ Ավստրալիայի խորհրդանիշներից մեկը:

Ինչպես հայտնում է BBC-ն, Ավստրալիայի կոալաների ասոցիացիայի տվյալներով, վայրի բնության մեջ այս կենդանիների թիվը 80.000-ից պակաս է: Սա վտանգում է նոր սերնդի վերարտադրության կենդանիների ունակությունը:

Փորձագետները պնդում են, որ նույնիսկ նման թվաքանակի դեպքում, այս պարկավոր կենդանիներին ոչնչացում է սպառնում, քանի որ կոալաները հազվադեպ են զուգավորվում և շատ քիչ սերունդ են տալիս, ինչպես նաև հակված են տարբեր տիպի հիվանդությունների:

Սակայն ոչնչացման հիմնական պատճառը կոալաների ավանդական բնակության վայրի, էվկալիպտի անտառների ոչնչացումն է:

Գլոբալ տաքացումը նույնպես իր ազդեցությունն է թողնում. Ավստրալիայում անոմալ շոգերի ժամանակ կոալաները հաճախ անկում են ջրազրկումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել