Երեկ Քեմբրիջի դքսուհին մասնավոր այցով ժամանել է Լոնդոնի Thomas’s Battersea դպրոց, որտեղ սովորում է նրա ավագ որդին՝ Ջորջը:

Դպրոց այցի պատճառը արքայազն Ջորջի վատ վարքը չի եղել և ոչ էլ արքայադուստր Շառլոտային հաջորդ ուսումնական տարվա համար գրանցելը:

Քեյթ Միդլթոնը դպրոց է այցելել ակտիվիստ Հոուփ Վիրգոյի հետ հանդիպելու և ծանոթանալու համար: Հոուփը ծնողներին և ուսուցիչներին կոչ է անում ավելի ուշադիր հետևել երեխաների հոգեկան առողջությանը: Այս թեման շատ է մտահոգում Քեյթին:

Դասախոսությունից հետո աղջիկները մի քիչ շփվել են, ինչի մասին Հոուփը պատմել է Instagram-ում. «Ինձ համար մեծ պատիվ է, որ Քեմբրիջի դքսուհին ներկա է գտնվել իմ ելույթի ժամանակ: Հետո մենք խոսեցինք հոգեբանության ոլորտում նրա աշխատանքի մասին»:

Քեյթ Միդլթոնը, արքայազններ Ուիլյամի և Հարիի հետ, աջակցում է հոգեկան առողջության ոլորտի մի շարք նախաձեռնությունների:

Երեք տարի առաջ նրանք նույնիսկ ստեղծել են Heads Together հիմնադրամը, որին վերջերս միացել է նաև Մեգան Մարքլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել