Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, հավանության է արժանացրել CBS հեռուստաալիքով իր և ամուսնու մասին հաղորդման մասնակիցներին, գրում է The Sun-ը։

Նշվում է, որ ծրագիրը պետք է եթեր հեռարձակվեր մայիսի 16-ի երեկոյան։ Դրա մասնակիցները պետք է հերքեին շշուկներն այն մասին, որ Մարքլի հետ աշխատելը բարդ է։

Աղբյուրի տվյալներով՝ այդպիսի հաղորդումը թագավորական տան ընտանիքի օրենսդրության խախտում է, քանի որ այդ ընտանիքի մասին հեռուստաշոուին մասնակցությունն անընդունելի է։ Նա հավելել է, որ Մարքլը դեռ անցած ամիս պետք է իմացած լիներ այդ հաղորդման մասին՝ ակնկալելով, որ դրանում ելույթ կունենան իր բոլոր մտերիմներն ու ծանոթները։ Աղբյուրը հավելել է, որ այդպես են վարվում հոլիվուդյան աստղերը, բայց ոչ նրանք, ովքեր ամուսնացած են գահի հավակնորդի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել