Ամերիկացի երգչուհի Մադոննան Quavo ռեփերի հետ համատեղ «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլում կներկայացնի իր Future սինգլը։ Այս մասին ասվում է մրցույթի կայքում։

Նշվում է, որ 2019-ի մայիսի 18-ին կայանալիք եզրափակչում նա կկատարի իր 1989-ի հիթը՝ Like A Prayer, ինչպես նաև նոր՝ Future երգը՝ Madame X ալբոմից, որի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ապագայում։

Կազմակերպիչների խոսքով՝ «Եվրատեսիլ»-ի հանդիսատեսը կդառնա առաջինը, որը կլսի երգչուհու նոր կատարումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել