Armsport.am-ը գրում է.

Բասկետբոլի ազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է այն մարդկանց անունները, ովքեր հավակնում են ընթացիկ մրցաշրջանի կանոնավոր առաջնության MVP-ի, լավագույն նորեկի և լավագույն մարզչի կոչումներին:

Մրցաշրջանի «ամենաարժեքավոր խաղացողի» կոչմանը հավակնում են «Միլուոկի Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկունբոն, «Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Ջեյմս Հարդենն ու «Օկլահոմա-Սիթի Թանդերի» հարձակվող Պոլ Ջորջը:

Անցած մրցաշրջանում առաջնության MVP էր ճանաչվել Հարդենը: 

Լավագույն նորեկի կոչմանը հավակնում են  «Դալաս Մավերիքսի» հարձակվող Լուկա Դոնչիչը, «Ատալանտա Հոուքսիի» խաղարկող Տրեյ Յանգն ու «Ֆինիքս Սանզի» կենտրնական Դեանդրե Էյթոնը:

Իսկ 2018/19 մրցաշրջանի լավագույն մարզչի կոչմանը հավակնում են Մայք Բուդենհոլցերը («Միլուոկի Բաքս»), Մայք Մելոունը («Դենվեր Նագեթս») և Դոկ Ռիվերսը («Լոս-Անջելես Կլիպերս»):

«Միլուոկին» Բուդենհոլցերի գլխավորությամբ կանոնավոր առաջնությունն ավարտել է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում: «Բաքսը» NBA-ի թիմերի շրջանում լավագույն արդյունքն է ցույց տվել՝ 82 խաղում տոնելով 60 հաղթանակ:

«Դենվերը» Հարավային կոնֆերենցիայի երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ զիջելով միայն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»: Մելոունի սաները 54 հաղթանակ են գրանցել իրենց ակտիվում:

Իսկ «Կլիպերսը», չնայած ոչ այնքան աստղային կազմին, ամբողջ մրցաշրջանի ընթացքում հավակնում էր փլեյ-օֆֆում հայտնվելուն: Հարավային կոնֆերենցիայում Ռիվերսի թիմի՝ թոփ-8-ում հայտնվելուն չխանգարեց նույնիսկ փետրվարին Տոբիաս Հարիսի փոխանակումը «Ֆիլադելֆիա Սիքսերս»: Արդյունքում, կալիֆորնիական թիմը 8-րդ տեղը զբաղեցրեց՝ տոնելով 48 հաղթանակ:

Բոլոր հաղթողները հայտնի կդառնան հունիսի 24-ին Լոս-Անջելեսում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել