Panorama.am-ը գրում է.

«Կան հարցեր ու խնդիրներ, որոնք հայտարարություններով և հանրայնացումով չպետք է լուծվեն: Այսինքն՝ եթե հայտարարվածի հետ կապված կա տեղեկատվություն, ապա կան նաև այդ տեղեկատվության հետ աշխատելու բազմաթիվ խողովակներ, բազմաթիվ ֆորմատներ՝ մարտահրավերները հասկանալու և  գործողություններ իրականացնելու համար: Միանգամից  հանրայնացնելն  իր մեջ պարունակում է պրոբլեմներ»,- Panorama.аm-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում արած հայատարարությանը, թե Արցախում հնարավոր լարվածությունը կարող է Իրաքից և Սիրիայից այսօր փախչող իսլամիստներին բերել մեր տարածաշրջան:

«Շատ բարդ է հասկանալ՝ տեղեկատվությունը որտեղից: Եթե, այսպես կոչված, օպերատիվ, կամ վստահելի  աղբյուրների վրա է հիմնված, սա նախատեսում է աշխատանք, ոչ թե հայտարարություն: Կարող է հարց ծագել, իսկ միգուցե  անհրաժե՞շտ է և՛ հայտարարություն, և՛ աշխատանքը, իմ խորին համոզմամբ՝ ոչ: Այս տիպի հարցերում  հայտարարությունների, հանրայանցման հերթը գալիս է շատ ուշ, կամ ընդհանրապես չի գալիս: Իսկ եթե խոսքը վերաբերում է զուտ ենթադրություններին, վաղուց պետք էր հասկանալ, որ փորձագետը, վերլուծաբանն ու վարչապետը պետք է տարբերվեն իրարից»,-ընգծեց վերլուծաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել