«Այս տարվա առաջին եռամսյակում ավելացել են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից դրամական փոխանցումների ծավալները: ԿԲ հրապարակած հաշվետվությունից «Ժողո­վուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին մասնավոր դրամական փոխան­ցումների չափը կազմել է 391 հազար 466 դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ փոխանցվել էր 358 հազար 300 դոլար: 

Հիմնականում այդ փոխանցումները կատարվել են ՌԴ-ից՝ եռամսյա­կային տվյալներով կազմելով 195 հազար 637 դոլար: Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ, փետրվար ամսվա համեմատ, մարտին մասնավոր փոխանցումների տեմպերը որոշակի նվազել են. եթե փետրվար ամսին ՀՀ փո­խանցվել է 140.2 հազար դոլար, ապա մարտին այդ թիվը դարձել է 132.1 հազար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել