Operativ.am-ը գրում է.

Շրջակա միջավայրի 
իսպանացի պաշտպանները հանդիպել են իրենց ֆրանսիացի գործընկերների հետ 
«զվարճասեր արջի» պատճառով, որը ահաբեկում է ոչխարների հոտը, հաղորդում է 
BBC-ն:

Հաղորդվում է, որ Կալվերինա անունով արջը, որը բերվել է Պիրենեյան 
լեռներ, նախօրեին հոշոտել է ութ ոչխար: Հարձակումները բողոքի ալիք են 
բարձրացրել ֆրանսիացի եւ իսպանացի ֆերմերների շրջանում: Երկրները 
նախաձեռնել են անհապաղ բանակցություններ, իսկ ոչխարներին որոշել են զինել 
հետեւող սարքերով: Նոր զոհերի կանխարգելման համար ֆերմերները պատրաստվում 
են ներգրավել պահապան շներին:

Արջերին
բերել էին 2018 թվականին Սլովենիայից: Կենդանիներին տեղափոխելու որոշումը 
կայացվել էր տարածաշրջանում աղետալի փոքր քանակության հետևանքով. կար 
ընդամենը արու երկու արջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել