Tert.am-ը գրում է.

Ռադայի վաղաժամկետ լուծարումը կլինի Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին գործողություններից մեկը երդմնակալությունից հետո, ինչի կապակցությամբ նրա թիմը համապատասխան հրաման է պատրաստել, հայտարարել է Զելենսկիի շտաբի անդամ Ռուսլան Ստեֆանչուկը, հաղորդում է РИА Новости-ն:

«ԶԼՄ-ներում այժմ շատ տեղեկություններ են տարածվում, բայց ես անկեղծ կասեմ, որ մենք տարբեր մոտեցումներ ենք քննարկում, դա կախված կլինի պետական մարմինների հետ համագործակցությունից: Սակայն սցենարներից մեկն իրականում, այո, խորհրդարանի լուծարումն է: Այդ մասին կիմանանք առաջիկայում հենց Զելենսկիից »,- ասել է Ստեֆանչուկը Ուկրաինայի NewsOne հեռուստաընկերության եթերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել