Google կազմակերպությունը՝ հիմնվելով ամենաշատ փնտրվող հարցումների վրա, կազմել է «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլ դուրս եկած 10 լավագույն մասնակիցների վարկանիշային աղյուսակը։

Օգտատերերի շրջանում ամենահայտնին Ֆրանսիայի ներկայացուցիչ Բիլալ Ասսամին է։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է իսլանդական Hatari խումբը։ Եռյակը փակել է Սերգեյ Լազարևը՝ ով ներկայացնում է Ռուսաստանը։ Բացի այդ մեծ հետաքրքրություն կա նաև Նիդերլանդնրի, Բելառուսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Սան-Մարինոի և Շվեդիայի մասնակիցների հանդեպ։

Google-ի ներկայացուցիչները նշում են, որ համակարգը 2017 թվականին ճշգրտորեն գուշակել էր հաղթողի անունը, իսկ 2018 թվականին «Եվրատեսիլում» առաջին հորիզոնական զբաղեցրած մասնակիցը Google-ի աղյուսակի ֆավորիների ցանկում էր գտնվում։

Մայիսի 13-ին բուքմեյքերնորը նշել էին այն մասնակցի անունը՝ ով հաղթելու է «Եվրատեսիլ-2019»-ում։ Համաձայն բուքմեյքերների տվյալների առաջին հորիզոնականը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Նիդերլանդների մասնակից Դունկան Լոուրենսը։ Առաջատարների եռյակում կլինեն նաև Շվեդիայի և Ֆրանսիայի մասնակիցները։ Ռուսաստանի մասնակիցն ամենայն հավանականությամբ կզբաղեցնի չորրորդ հորիզոնականը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել