Tert.am-ը գրում է.

Հասարակության մեջ բերկրաթմբիրը, խանդավառությունը մարում է հանրության մեջ և ընդհանրապես քաղաքականության մեջ ողջամիտ ընկալման աստիճանը բարձրանում է կառավարությունը պետք է գործի, միայն հեղափոխական կարգախոսներով անհնար է պետականությունն առաջ տանել: Այս մասին Tert.am զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: 

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 քայլերը պարզապես արձանագրումներ էին, մի շարք խանդավառող կետերի կատարման հետ էլ կառավարությունը կապ չուներ, բնական զարգացումներ էին:

«Հեղափոխության հիմնական նպատակը պետք է լիներ համակարգային փոփոխությունների կայացումը և անձնակենտրոն համակարգից անցումը դեպի համակարգային կառավարման համակարգ։ Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պակասում է ծրագրային հայեցակարգային խնդիրների բարձրացումը: Ընդ որում, հենց այն խնդիրների, որոնց մասին հեղափոխության ժամանակ խոսում էին գործող վարչապետն ու նրա թիմը: Հիշե՛ք, թե ինչ էր խոսում Սահմանադրության վերաբերյալ, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, ես դրան կհավելեի նաև կուսակցությունների մասին օրենքը»,- մանրամասնեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել