Yerkir.am-ը գրում է.

«Ազատ հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում կայացել է շուրջ 60 ժամկետային զիծառայողների մկրտության արարողություն: Մինչ   արարողության  սկսելը   զինծառայողներն  իրենց  կնքահայրերի  հետ,  ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արիաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և Սասուն Մկրտչյանի հարազատները,  ծնողներ, հյուրեր  այցելել   են  Ստեփանակերտի  քաղաքային  հուշահամալիր  և  իրենց  հարգանքի տուրքը  մատուցել   պատերազմի   ժամանակ   զոհված  հայորդիների  հիշատակին:

Մկրտության   արարողությունը  կատարվել  է   Աստվածամոր Սուրբ  Հովանի  մայր տաճարի    հոգևոր  հովիվ  Տեր  Ներսես  քահանա  Ասրյանի  ձեռամբ: Նրա  խոսքով՝  մկրտությունը  զինծառայողներին   նոր  ուժ  ու  ոգևորություն   կհաղորդի, նրանք  կմաքրվեն    գործած    մեղքերից,   հայրենիքին   իրենց   պարտքը  մատուցելուց  հետո   կվերադառնան  տուն: Մկրտության  արարողությունից  հետո  Մայր   տաճարի   բակում   զինծառայողներին  դիմավորել  են    դպրոցականները՝    նրանց   բաժանելով   բացիկներ  և  հանդես  գալով   ազգագրական  պարերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել