Armenpress.am-ը գրում է.

Բրիտանացի արքայազն Հարրիի և նախկին դերասանուհի, ամերիկացի Մեգան Մարքլի առաջնեկի ծննդյան վկայականի հրապարակումը վերջ է դրել բոլոր ենթադրություններին, թե որտեղ է ծնվել Արչի Հարրիսոն Մաունթբատտեն-Վինդզորը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ծննդյան վկայականում նշված է, որ Արչին ծնվել է մասնավոր ծննդատանը՝ Portland Hospital-ում, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում:

Նույն հիվանդանոցում ծնվել են նաև արքայազն Հարրիի զարմուհիները՝ արքայադստրեր Բեատրիսն ու Էժենին, ինչպես նաև թագուհու քրոջ ՝ արքայադուստր Մարգարեթի թոռները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել