Գարնան գալստյան հետ մեկտեղ երկարում է նաև օրվա լուսավոր հատվածը։ Օրն արդեն կարելի է սկսել առավոտյան ժամը 5-ից։ Ինչպե՞ս սովորել արթնանալ առավոտյան շատ շուտ և ինչո՞վ է օգտակար շուտ արթնանալը։

Քնելու ժամից է կախված ձեր քնելու որակն ու արթնանալուց հետո ինքնազգացողության լավ լինելը։ Եթե դուք սովոր եք քնել կեսգիշերին, ապա պետք չէ առավոտյան սպասել թարմություն և ակտիվություն, քանի որ 21։00-ից մինչև 00։00-ն ընկած ժամանակահատվածն օրգանիզմն արտադրում է քնելու համար օգտակար մելատոնին նյութը։ Երեկոյան որքան շուտ եք քնում, առավոտյան այնքան ավելի հեշտ եք արթնանում։

Ակտիվության գագաթնակետ

Առաջին, եթե դուք շուտ արթնանաք, ապա ավելի շատ բան կկարողանաք անել։ Օրինակ մինչ աշխատանքային ժամի սկսվելը դուք կկարողանաք այցելել ձեր բժշկին կամ զբաղվել այլ գործով։

Երկրորդ՝ առավոտյան ժամերը ձեր ակտիվության գագաթնակետն է, քանի որ օրգանիզմը հագեցած է լիցքերով և դուք ավելի հեշտ եք գլուխ հանում ձեր առջև դրված առաջադրանքներից։ Առավոտյան ժամերին ուղեղն ավելի արագ է աշխատում, այդ պատճառով դուք հեշտորեն գլուխ կհանեք ցանկացած իրավիճակից։

Պատրաստվելու համար շատ ժամանակ

Եթե դուք առավոտյան ժամերն ասոցացնում եք քաոսի հետ, ապա դուք պետք է ավելի շուտ արթնանաք։  Հավատացեք այդ ժամանակահատվածում դուք առանց շտապելու կարող եք պատրաստվել և ճիշտ ժամանակին հասնել ձեր աշխատանքին։

Ժամանակ ձեզանով զբաղվելու համար

Առավոտյան ժամանակահատվածը կարող եք օգտագործել ձեզ համար՝ մարզանք, առավոտյան վազք և այլն։ Եթե դուք սիրում եք ստեղծագործել, ապա առավոտյան ժամերն ամենալավ պահն է , որպեսզի նկարեք, պարեք կամ որևէ այլ բան պատրաստեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել