Panorama.am-ը գրում է.

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի մասին փաստագրական ֆիլմ է նկարահանվում: Ֆիլմի ստեղծողներին հաջողվել է պարզել, թե ինչու է դքսուհին բաժանվել նախկին ամուսնուց՝ կինոպրոդյուսեր Թրևոր Էնգելսոնից: Այս մասին գրում է woman.ru-ն: 

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Մեգան Մարքլը պատմության մեջ մտել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի հետ ամուսնանալով, ինչպես նաև ոչ միայն իր ծագման, իր մասնագիտության, այլև իր կարգավիճակի պատճառով, քանի որ մինչև Անգլիայի թագուհու թոռան հետ ամուսնանալը  դերասանուհին մեկ անգամ ամուսնացած է եղել:

Մեգանի ամուսնությունը պրոդյուսեր Թրևոր Էնգելսի հետ տևել է երկու տարի: Իր կյանքի այդ շրջանի մասին դքսուհին նախընտրում է չհիշել, քանի որ այդ  ամուսնությունը ավարտվել է Մեգանի կողմից փոստով ամուսնական մատանին ամուսնուն ուղարկելով:

«Մեգան Մարքլ. ֆիլմ, ամուսնություն և մայրություն» վերնագրով փաստագրական ֆիլմում ներկայացվել է դերասանուհու՝ նախկին ամուսնուց բաժանվելու  պատճառը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել