2018 թ.-ին Valve ընկերությունը, որը մշակել է Steam տեսախաղերի թվային խանութը, բջջային սարքերի համար հարմար հավելված է ներկայացրել, որը հնարավորություն է տալիս օգտվել համակարգչային խաղերից: Նախկինում դրանք հասանելի էին միայն Android պլանշետների և սմարթֆոնների սեփականատերերին: iOS-ում հավելվածը մի քանի անգամ մերժվել է մոդերացիայի կողմից, քանի որ այն խախտում էր Apple-ի կանոնները: Արդյունքում, մի քանի շաբաթ անց, iPhone-ի և iPad-ի համար նախատեսված Steam Link-ը հայտնվել է App Store հավելվածների խանութում:

Հատկանշական է, որ դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը հիմնավոր է համարել օգտատերերի պահանջը, որոնք Apple-ին մեղադրել են iOS ծրագրային ապահովման շուկան մենաշնորհելու մեջ:

Ցանկացողները Steam Link-ը կարող են ներբեռնել App Store խանութից: Հավելվածն աշխատում է iPhone-ի, iPad-ի, iPod Touch-ի և Apple TV-ի վրա, սակայն պահանջում է iOS-ի 11.0-ից ոչ ցածր տարբերակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել