Yerkir.am-ը գրում է.

«Շերեմետևո»-ում այրված  Superjet 100 օդանավը վայրէջք է կատարել գերբեռնված վիճակում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` «Ռոսավիացիա»-ի փաստաթղթին հղումով:

Նշվում է, որ  օդանավը կշռել է 42600 կգ, ինչը 1600 կգ ավելի է եղել  թույլատրելի սահմանից:

Հիշեցնենք, որ օդանավն այրվել էր կոշտ վայրէջքից հետո: Կա վարկած, որ  օդանավին հարվածել է կայծակը: Կատարվածի հետևանքով զոհվել էր 41 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել