Իսպանիայի բնապահպանները հանդիպել են ֆրանսիացի գործընկերների հետ ոչխարների հոտի վրա հարձակված արջի պատճառով՝ տեղեկացնում է BBC-ն։

Ինչպես նշվում է՝ Պիրենյան լեռներում գտնվող արջը նախօրեին 8 ոչխար է հոշոտել։ Հարձակումները ֆրանսիացի և իսպանացի անասնապահների բողոքի պատճառ են դարձել։

Երկրները շտապ բանակցություններ են սկսել։ Որոշվել է ոչխարներին համալրել հսկիչ սարքավորումներով։ Նոր զոհերից խուսափելու համար անասնապահները որոշել են հսկիչ շներ պահել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել