Աստղը, ամուսնության հինգերորդ տարեդարձի կապակցությամբ, «գաղտնի» հարսանեկան լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ:
Ամերիկյան ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հարսանեկան զգեստով լուսանկարով նվաճել է համացանցը: Լուսանկարը հայտնվել է աստղի Instagram-ի պաշտոնական էջում:
Լուսանկարում, Քարդաշյանը երկար փեշով շքեղ հարսանեկան զգեստով է և շատ երկար քողով: Զգեստը և քողի ծայրերը զարդարված են ժանյակով:
Քիմի ետևում նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթն է: Տղամարդը կիսով չափ «թաքնվել» է իր կնոջ ետևում և գլուխը թեքել դեպի նա: Ամուսինները կանգնած են հին բետոնե արգելապատի մոտ, որից այն կողմ տեսանելի են կանաչ բլուրները:
Լուսանկարը մեկնաբանելով, Քիմը գրել է, որ նա և իր ամուսինը հինգ տարի է միասին են և 4 երեխա ունեն: Կես օրվա ընթացքում լուսանկարը ավելի քան 5.3 միլիոն լայք է հավաքել: