168.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 17-ին Ստամբուլում ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի դիվանատունը: «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վահդեթին առանձնատանն ընդունել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Էրդողանի դիվանատունը բանակցությունների մանրամասնություններ չի հրապարակել: Մատվիենկոն այցով Թուրքիայում է գտնվում մայիսի 15-ից: Այս ընթացքում նա բանակցություններ է վարել Թուրքիայի մի շարք պաշտոնատարների, այդ թվում՝ Ազգային մեծ ժողովի նախագահի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել