Այն, թե ինչպես ենք մենք պահում մեզ հասարակության մեջ, վկայում է մեր կուլտուրայի, կրթվածության և դաստիարակության մակարդակի մասին։

Սակայն էթիկետը, ինչպես մեր կյանքի այլ ասպեկտներ, տարիների հետ լուրջ փոփոխությունների է ենթարկվել։ Դրա որոշ կանոններ հնացել են, սակայն շատերը դրա մասին չգիտեն էլ։ Իսկ թե վարվեցողության ո՞ր կանոնների մասին կարելի է այսօր մոռանալ, պարզենք միասին։

1. Տղամարդը պետք է կնոջ առջև բացի դուռը

Գենդերային իմաստով էթիկետն ավելի չեզոք է դարձել։ Կինն այլևս կարիք չունի մի կողմ քաշվելու, որպեսզի տղամարդը բացի նրա առաջ դուռը, հատկապես եթե դա օտար մարդ է։ Հիմա ով առաջինը հայտնվեց դռան մոտ, նա էլ կարող է բացել դուռը և պահել հաջորդ նստողի համար։

2. Արմունկները չի կարելի դնել սեղանին

Այս կանոնն այն ժամանակ իմաստ ուներ, երբ ուտելիքը մատուցվում էր նրբագեղ սփռոցի վրա, և ամեն անզգույշ շարժում կարող էր ցած գցել սպասքը։ Մեր օրերում արմունկները սեղանի վրա վատ տոնի նշան չեն համարվում և նույնիսկ խոսում են զրուցակցի նկատմամբ մարդու հետաքրքրության մասին։

3. Ռեստորաններում կանայք առաջինն են սպասարկվում

Ինչպես և դռան դեպքում, այս կանոնը նույնպես առավել չեզոք է դարձել գենդերային առումով։

4. Հարսանեկան նվերները պետք է համապատասխանեն մեկ հյուրի վրա արված ծախսերին

Հիմա նվերներն ընդունված է անել այն գնային դիապազոնում, որն ընդունելի է ձեր բյուջեի համար։

5. Տղամարդը պետք է ոտքի կանգնի, որպեսզի ողջունի կնոջը

Հիմա այդպես դիմավորում են ոչ միայն կնոջը։ Երբ դուք կանգնում եք, ցույց եք տալիս դրանով, որ ուրախ եք հանդիպմանը։ Դա վերաբերում է ոչ միայն կանանց, այլև արական սեռի կարևոր հյուրերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել