Armenpress.am-ը գրում է.

Եվրամիությունը (ԵՄ) մեկ տարով երկարացրել Է Սիրիայի իշխանությունների նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մայիսի 17-ին Եվրամիության խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ: «2019 թվականի մայիսի 17-ին Խորհուրդը սիրիական վարչակարգի դեմ ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները երկարացրեց մինչեւ 2020 թվականի հունիսի 1-ը»,- ասված Է փաստաթղթում:

Հինգ մարդ հանվել Է սեւ ցուցակից նրանց մահվան պատճառով: «Այժմ ցուցակը ներառում Է 270 մարդու եւ 70 ընկերություն, որոնց նկատմամբ գործում Է ակտիվների սառեցումը եւ ուղեւորությունների արգելքը»,- ասված Է հայտարարության մեջ: Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների փաթեթը, որոնք հետեւողականորեն ուժեղացվել են 2011-ից մինչեւ 2014 թականը, ամենանշանակալիցներից մեկն Է Միության պատմության մեջ: Այն արգելում Է եվրոպական գործարարության գործնականում բոլոր շփումները Սիրիայի հետ, հատկապես նավթի եւ նավթամթերքների առեւտրի ոլորտում: Բացի դրանից, պատժամիջոցներ են սահմանված Միրիայի ղեկավարության դեմ (ընդարձակ սեւ ցուցակում ներառված են, մասնավորապես, նախագահ Բաշար Ասադը, նրա ընտանիքի անդամները), դրանք նաեւ դրսեւորվում են ֆինանսական գործառնությունների լիակատար արգելափակմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել