Թուրինի «Յուվենտուսն» իր պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու մասին:

Մանսագետի հեռացման պատճառը չի հաղորդվում: Վաղը` մայիսի 18-ին, Ալեգրին մամուլի ասուլիս կունենա ակումբի նախագահ Անդրեա Անյելին:

Ալեգրին 2014 թվականին է գլխավորել «Յուվենտուսը»:

Վերջին 5 մրցաշրջանում թուրինցիները անընդմեջ դարձել են Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ հասել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվել են իսպանական գրանդներին` «Բարսելոնային» 2015 թվականին (1:3) և «Ռեալին» 2017 թվականին (1:4):

ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում «Յուվենտուսը» հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է «Այաքսին»: Ա Սերիայում թիմը մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ առաջիկա հետապնդող «Նապոլիին» 13 միավորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել