Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանը չի ձգտում դուրս գալ Եվրոպայի խորհրդից ու չի հրաժարվում իր ֆինանսական պարտավորություններից։ Tass-ի տեղեկություններով, այս մասին այսօր Հելսինկիում կայացած Եվրոպայի խորհրդի 129-րդ նախարարական ժողովում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը

«Մենք չենք ձգտում դուրս գալ Եվրախորհրդից, ինչպես այս մասին փորձում են լուրեր տարածել։ Մենք չենք հրաժարվում մեր ունեցած  պարտավորություններից որևէ մեկից, այդ թվում նաև ֆինանսական պարտավորություններից»,-ասել է Լավրովը։

Նշենք, որ Ռուսաստանն արդեն 2 տարի հրաժարվում է վճարել ԵԽ իր անդամավճարը, որը կազմում է տարեկան 33 մլն եվրո՝ լրջագույն ֆինանսական խնդիրներ ստեղծելով կառույցի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել