Tert.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը, այսօր մամուլի ասուլիսին գնահատելով չորս օր ընթացող դատավարությունը, նշեց, որ ընդհանուր առմամբ հարթ էր, թեև մեղադրական կողմը մեկ անգամ ավել է հանդես եկել պատասխանով:

«Դատավարությունն ընդհանուր թափանցիկ է անցել, լարված պահեր կային, բայց փոքր, սակայն չհաշված այդ էական խնդիրները՝ մնացած առումով դրական եմ համարում»,-ասաց նա:

Արամ Օրբելյանը նշեց, որ ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազություն, որ բոլորին պետք է կալանքի տակ պահել: «Այս մոտեցումը, ցավոք, չի փոփոխվում: Դատախազության մոտ իրավական պետության ընկալումը դեռևս չկա»,-ասաց նա:

Վերջինս նկատեց՝ մանիպուլյատիվ մոտեցում կա դատախազության կողմից: «Պաշտպանական կողմն ամենասկզբից էլ ցուցմունք չի տվել, և մոտեցման փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ: Պարոն Քոչարյանը երբեք չի ժխտել և գրքում էլ գրել է՝ «մարտի մեկի» օպերացիայի մասին իմացել է, բայց իմացել է որպես տեղազննում»,-ասաց նա:

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը կարևորեց նիստերի դռնբաց լինելը: «Մենք հստակ հարցեր ենք առաջադրել՝ խնդրեմ, նշեք գործողություններ և խնդրեմ, հիմնավորեք այդ գործողությունները, սակայն այս դատական նիստերին այդ հարցերի պատասխանները չտրվեցին»,-շեշտեց նա:

Վերջինս նշեց, որ մեղադրական եզրակացությունը մոտ հազար էջ է, բայց, ընդհանուր առմամբ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել