«ՀՀ վարչական դատարանի դատա­վոր Անի Հարությունյանը, չնայած իր երիտասարդ տարիքին (նա 37 տարե­կան է), բավականին պատկառելի ու­նեցվածք է կուտակել: 

Նախ՝ նշենք, որ դատավորը ՀՀ բարձրաստիճան պաշ­տոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողով չի ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Իսկ ըստ 2017 թվականի տարեկան հայտարա­րագրի՝ Անի Հարությունյանի դրամա­կան միջոցները կազմել են 27.6 մլն դրամ, 350 հազար դոլար և 200 հազար եվրո: Սրան զուգահեռ նշենք, որ երիտասարդ դատավորի ամսական աշ­խատավարձը կազմում է 544 հազար դրամ: 

Անի Հարությունյանը 2017 թվա­կանի ընթացքում նաև ստացել է ավե­լի քան 55.2 մլն դրամի եկամուտ, ըստ հայտարարագրի՝ վարձակալության դի­մաց: Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ կին դատավորը 2013 թվականին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 7 հատ բնակարան, 3 հատ հասա­րակական նշանակության շինություն, Volkswagen touareg 4.2 մակնիշի ավ­տոմեքենա, ինչպես նաև բաժնետոմսեր՝ 27 մլն 900 հազար դրամ և 50 հա­զար դրամ: 

Բացի այս, Անի Հարություն­յանը 2017-ին 31.9 մլն դրամով գնել է BMW X4, իսկ 2 մլն դրամով վաճառել է Volkswagen touareg 4.2 մակնիշի ավ­տոմեքենան: Մի խոսքով՝ Անի Հարու­թյունյանը բոլոր հիմքերն ունի կոչվելու հաջողակ կին գործարար, թեև մինչև դատավոր դառնալը որևէ լուրջ պաշ­տոն չի զբաղեցրել, նա եղել է հիմնականում պետական տարբեր կառույցնե­րում իրավախորհրդատու, այնուհետև՝ միջին դասի չինովնիկ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել