Ինչպես նշում է Daily Mail-ը, 25-ամյա կինը հայհոյել է ավտոբուսում, իսկ 74-ամյա ուղևորը հորդորել է նրան քաղաքավարի վարվել մյուս ուղևորների հետ: Տղամարդու նկատողությունից հետո կինը նրան ուժով դուրս է հրել, ինչ հետևանքով տղամարդը գլուխը հարվածել է մայթին:
Դեպքից հետո տղամարդը շուրջ մեկ ամիս հիվանդանոցում է անցկացրել, սակայն ի վերջո ստացած վնասվածքների պատճառով մահացել է:
Տարեց տղամարդու մահվան մեղավորը ձերբակալվել է, նրա գործով նախնական լսումը նշանակված է մայիսի 21-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել