Tert.am-ը գրում է․

Ադրբեջանը մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել լոնդոնյան «Արսենալի» երկրպագու հանդիսացող Մեծ Բրիտանիայի այն քաղաքացիներին, որոնք նաև հայկական քաղաքացիություն ունեն:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, «զինագործների» հայկական ծագման երկրպագուները պատրաստվում էին ներկա լինել մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին, որում «Արսենալը» խաղում է «Չելսիի» դեմ:

Բրիտանական աղբյուրի հաղորդմամբ՝ ակումբը դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ հարցում անելու, թե արդյոք հնարավոր չէ ստիպել Ադրբեջանին բացառություն անել բրիտանահայ երկրպագուների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել