Panorama.am-ը գրում է․

Մայիսի 15-ին Սոչիում կայացել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որը ըստ Ավստրիայի նախագահի, եղել է բաց ու գործնական։ Այս մասին գրում է euronews-ը։
Պատասխանելով Իրանի միջուկային գործարքի հետ կապված լրագրողի հարցին, Պուտինը նշել է, որ Միջուկային գործարքից դուրս գալը ձեռնտու չէ Թեհրանին։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը հրշեջ բրիգադ չէ և իրենք չեն կարող ամեն ինչ փրկել, ինչը լիովին իրենցից կախված չէ։
«Ես հիմա ոչ դիվանագիտական մի բան կասեմ, որը կարող է վնասել մեր եվրոպացի ընկերների ականջները: Ամերիկացիները դուրս են եկել գործարքից, համաձայնագիրը ոչնչացվում է, եվրոպական երկրները ոչինչ չեն կարող անել դրա փրկության համար, չեն կարող ռեալ աշխատել Իրանի հետ, որպեսզի կոմպենսացնեն կորուստները տնտեսության ոլորտում։ Բայց հենց Իրանը որպես արձագանք առաջին քայլերն անի, հայտարարի ինչ-որ բանից դուրս գալու մասին, վաղը բոլորը կմոռանան, որ Միացյալ Նահանգներն է եղել  ոչնչացման նախաձեռնողն ու ամեն ինչ կբարդեն Իրանի վրա»,-ասել է Պուտինը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել