Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ում ոստիկանության աշխատակիցները ներխուժել են Վենեսուելայի դեսպանատուն, որպեսզի ձերբակալեն շենքի գրավման դեմ բողոքողներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է բողոքի ցույցի մասնակիցներից մեկը:

«Ոստիկանությունը ներկա պահին ներխուժել է դեսպանատուն, որպեսզի ձերբակալի Embassy Protection Collective-ի (շենքի պաշտպանության շարժում) կողմնակիցներին», - թվիթերյան իր էջում գրել է ակտիվիստուհի Մեդեա Բենջամինը:

Վենեսուելայի դեսպանատունը տեղակայված է ամերիկյան մայրաքաղաքի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում՝ Ջորջթաունում: Մի քանի շաբաթվա շենքում գտնվում են ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվիստները, որոնք աջակցում են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել