Panorama.am-ը գրում է.

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքում է այն տեղեկությունները, թե գործադիր իշխանությունում թևեր են ձևավորվել։

«Չգիտեմ՝ ինչ թևերի մասին է խոսքը։ Ինձ թվում է՝ դա նորմալ պրակտիկա է, երբ մամուլը նմանատիպ լուրեր է տարածում: Եվ մեկ-մեկ ինձ թվում է, որ այդ լուրերը շատ ավելի հետաքրքիր են և թրենդային սերիալներից ավելի մեծ ինտրիգներ են պարունակում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետը:

Նրա կարծիքով՝ կառավարությունը որպես մեկ թիմ է գործում. «Լինում են հարցեր, որոնց հետ մի խումբ մարդիկ են համակարծիք լինում, այլ հարցերի շուրջ այլ մարդիկ են համակարծիք լինելում, բայց որ ասեմ՝ հստակ խմբավորումներ կան կառավարության ներսում, ես համենայնդեպս այդպիսի բան չեմ նկատել»:

Փոխվարչապետն անդրադարձավ նաև պետական կառավարման համակարգում սպասվող կրճատումներին:  Նա նշեց, որ նախարարությունների կրճատումը ընդհանուր քաղծառայության համակարգի բարեփոխումների առաջին նախնական փուլն է:

«Քաղծառայության ռեֆորմն իրենից ենթադրելու է մի քանի փուլ: Առաջին հերթին մենք որդեգրելու են ընդհանուր ռազմավարություն՝ քաղծառայության համակարգի զարգացման, օպտիմալացման ու արդյունավետության բարձրացման համար»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել