«Գահերի խաղը» ֆանտաստիկ սերիալի երկրպագուները պահանջել են վերանկարահանել սագայի ութերորդ եթերաշրջանը: Համապատասխան պետիցիան հրապարակվել է Change.org կայքում:

Փաստաթղթում սցենարիստներ Դեվիդ Բենիոֆին և Դենիել Բրեթ Ուայսին ոչ կոմպետենտ են անվանում:

«Այս սերիալն արժանի է եզրափակիչ եթերաշրջանի, որն իմաստ կունենա»,- նշվում է պետիցիայի տեքստում, որն արդեն ավելի քան 230 հազար մարդ է ստորագրել:

Շոուի թերությունների շարքում պետիցիայի հեղինակը մատնանշել է մի շարք կինոկիքսերը (ներառյալ սուրճի գավաթը և Ջեյմի Լանիսթերի երկրորդ ձեռքի անսպասելի հայտնվելը): Բացի այդ՝ պետիցիայի հեղինակին վրդովմունք է պատճառել Դեյեներիս Թարգարիանի անտրամաբանական վարքագիծը, որը փոխրի է վերածել «Թագավորական նավահանգիստը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել