Ավստրիայի պատգամավորները ձայների մեծամասնությամբ պաշտպանել են կրոնական մոտիվներով գլխաշորեր կրելու արգելքը տարրական դպրոցում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Օրենքի համաձայն՝ արգելքը վերաբերում է տարրական դպրոցում հագուստի ատրիբուտներ կրելուն, որոնք, կրոնական կամ գաղափարախոսական մոտիվներով, ծածկում են գլուխը, դեմքը և մազերը:

Միևնույն ժամանակ պահպանողական Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավորները, որը գլխավորում է կանցլեր Սեբաստիան Կուրցը, ընդունել են, որ օրինագիծը կարող են վիճարկել Ավստրիայի Սահմանադրական դատարանում:

Ավելի վաղ երկրում հիջաբներ կրելու արգելք էին սահմանել դատարաններում, դպրոցներում՝ բացի տարրականներից, և մի շարք այլ հասարակական վայրերում:

Բացի այդ՝ կրոնական մոտիվներով գլխաշոր կրել չեն կարող ոստիկանները, դատավորները, դատախազները և մյուս պետծառայողները, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել