Beautiful People ծանոթությունների կայքի վարկածով ռուսները հայտնվել են ամենատգեղ ազգերի ցուցակում, գրել է բրիտանական Mirror-ը: Ռուսներից բացի՝ տգեղների ցանկում են հայտնվել բրիտանացիները, լեհերը, հնդիկները և ֆիլիպինցիները: Խոսքն առավելապես այս ազգերի ուժեղ սեռի ներկայացուցիչների մասին է: Իսկ ահա ռուս կանանց մասին ճիշտ հակառակ կարծիքն է տարածված:

Ծանոթությունների կայքում յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ կարող է տեղադրել իր լուսանկարը: Եթե այն 48 ժամվա ընթացքում հավանության չի արժանանում, ապա լուսանկարը հեռացվում է կայքից: Ամենաշատը հեռացվել են հենց վերը նշված ազգերի ներկայացուցիչների լուսանկարները:

Տղամարդկանց տգեղ համարվելու պատճառները տարբեր են՝ մեծ քիթը, չխնամված մաշկը, ավելորդ քաշը կամ չափից դուրս նիհար լինելը: Բրիտանացիներին, օրինակ, չեն հավանում տգեղ ատամների համար: Ընդհանրապես կարծիք կա, որ բրիտանացի տղամարդիկ քիչ են հետևում իրենց արտաքինին և ծույլ են: Իսկ ահա ամենահրապուրիչ տղամարդիկ, ըստ կայքի արդյունքների, համարվել են շվեդներն ու նորվեգացիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել