Կոկա-կոլան երևի ամենահայտնի ոչ ալկոհոլային խմիչքն է, սակայն ունի նաև օգտագործման բազմաթիվ այլ եղանակներ:

Պարարտանյութ

Կոկո-կոլան ավելի է արագացնում բույսերի աճը: 

Ժանգ

Եթե չեք կարողանում ազատվել ժանգից, ապա շատ արագ ու հեշտ դրանից կարող եք ազատվել կոլայի միջոցով:

Մեքենայի դիմապակու մաքրում

Եթե ձմռան ամիսներին մեքենայի դիմապակին սառել է, ապա այն կարող եք մաքրել կոլայով: Միայն թե մի՛ մոռացեք դրանից հետո այն խոնավ կտորով մաքրել: 

Մազերի գանգրացում

Երևի կարծում եք, որ մազերը կարող եք փաթաթել կոլայի շշով, բայց ոչ: Ուղղակի մազերը լվացեք կոլայով, իսկ մի քանի րոպե անց՝ ջրով: Ահա և արդյունքը:

Խոնավեցում

Մարդիկ մաշկի խոնավեցման համար բազմաթիվ և թանկ պարագաներ են գնում, իսկ եթե այդ քսուքներին ավելացնեք կոլա, ապա մաշկը կլինի հարթ և փափուկ:

Մարտկոց

Հին մեքենայի մարտկոցի հարցը կարելի է լուծել կոլայով: Կոլան լցրեք մարտկոցի վրա, և այն հին մարտկոցին նոր կյանք կտա:

Լողավազանի մաքրում

Պետք չէ վարձակալել հատուկ լողավազան մաքրողների: Լողավազանի մեջ ավելացրեք 2 լիտր կոլա, թողեք մի քանի ժամ և ջրով լվացեք:

Ռետրո լուսանկար

21-րդ դարում ռետրո լուսանկարները շատ հազվադեպ են ստանում: Սակայն կարելի է վերցնել սովորական կոլա, մեկ րոպե նկարը պահել մեջը, հանել և չորացնել: Չորանալով ձեր նկարը ռետրո լուսանկարի տեսք կունենա:

Մաստակի հեռացում

Եթե մազերի մեջ հանկարծակի մաստակ է խառնվել, մի շտապեք կտրել մազերի հետ միասին: Վերցրեք մի շիշ կոլա, լվացեք մազերը, և այն հեշտությամբ դուրս կգա:

Մազերի գույնի բացացում

Եթե ներկել եք մազերն ու դրանք սպասվածից մուգ են ստացվել, մի վհատվեք, ուղղակի կոլայի մեջ թողեք, և գույնը կբացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել