Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը հռետորական ելույթներ էր ունենում ծառայողական մեքենաների աբսուրդի հասնող քանակի մասին` ՀՀ-ը կոչելով «պադավատապետություն»: Ցիցերոնական առոգանությամբ բոլոր պետական ամբիոններից խոսում և քննադատում էր իշխանություններին` նման քանակի ծառայողական մեքենաներ ունենալու համար: Այսպես՝ 2019 թվականի պետական բյուջեով իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանված թիվը 834-ն է, ինչը 68-ով քիչ է 2018 թվականի բյուջեով հաստատված թվից։ Հավանաբար այս 68 մեքենաները զուտ շահագործման ենթակա չեն, չնայած նա նշում էր, որ չհաշված ուժային կառույցների` ՀՀ-ում կա 1074 ծառայողական մեքենա: Ակնհայտ է, որ իր իշխանության անդամներից շատերը ամբողջ կյանքում երթևեկել էին գազելներով, և հիմա նստելով զրահապատ մեքենաները՝ միացնում են փարոսիկներն ու սլանում Երևանի փողոցներով, և բնականաբար, դժվար էլ այդ կաշեպատ սրահներից դուրս գալու ցանկություն ունենան: Իշխանության անցած առաջին իսկ օրից մեր աչքերին թոզ փչելով նախարարներց մեկն աշխատանքի գնաց մետրոյով, վարչապետը` հեծանիվով, իսկ հիմա անում են լրիվ հակառակը` նախկին իշխանությունների սխալները կրկնելով: Փաշինյանը պնդում էր, որ համապատասխան ոլորտի պաշտոնյաները պետք է նստեն գազելները և աշխատանքի գնան հասարակ քաղաքացիների պես կռացած: Ի՞նչ փոխվեց այս մեկ տարվա ընթացքում, միգուցե ոչինչ:

Պարո՛ն Փաշինյան, ազգային ժողովի ամբիոնից ծաղրում էիք, որ Դանիայի խորհրդարանն ունի մեկ ծառայողական մեքենա, իսկ ՀՀ-ում դրանք 82-ն են: Բազմաթիվ խնդիրների լուծման համար Ձեր քաղաքական թիմով արդարանում եք, որ մեկ տարին բավական չէ դրանք լուծելու համար: Մի՞թե այս մեկ տարվա ընթացքում Ձեր ժամանակն այնքան սուղ էր, որպեսզի ստորագրեիք փաստաթուղթ՝ ծառայողական մեքենաները զգալի չափով կրճատելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել